Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխատեսումներ

2013 թ. առողջության հորոսկոպ

2013 թ. առողջության հորոսկոպ

Օձի տարին մեզ չի տա այնքան էներգիա, որքան նախորդ` Վիշապի տարին: Դրա փոխարեն 2013 թ. մեզ կդարձնի ավելի զգույշ և շրջահայաց: Մենք կսկսենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր առողջությանը, ավելի հետևողական լինել ինքներս մեր հանդեպ: Եվ դա մեզ կազատի շատ խնդիրներից: Սակայն… ինչ-որ բանից պետք է նախապաշտպանվել: 

 

Քանի որ գալիք տարին նույնպես կանցնի Ջուր տարերքի ներքո, ընդ որում  ոչ թե արական, այլ իգական նախասկզբի, ուշադրություն դարձրեք նյարդային համակարգին: Հուզական ոլորտը անկայուն կլինի, կա դեպրեսիաների, նյարդային խանգարումների, հիսթերիկ իրավիճակների նախատրամադրվածություն, արդյունքում՝ ոչ ադեկվատ արարքների:

 

Այդ պատճառով պետք է ուշադրությամբ հետևել հոգեկան ներաշխարհին, աջակցել հանգստացնող խոտային թուրմերի և բնական հակադեպրեսանտների օգնությամբ: Ավելի շատ բանան և ցիտրուսներ օգտագործեք, սուրճն ու ալկոհոլային ըմպելիքները փոխարինեք կանաչ թեյով և հանքային ջրերով: 

 

Ռիսկի գոտում կհայտնվեն մեջքը, գոտկատեղն ու հոդերը: Հաճախակի կդառնան օսթեոխոնդրոզի և ռևմատիզմի դեպքերը: Հիմնականում դա կապված կլինի միջանցիկ քամիների և բարձր խոնավության հետ, այդ պատճառով փորձեք տանը և աշխատավայրում ստեղծել հարմարավետ  կլիմայական պայմաններ, խուսափեք օդորակիչ սարքերի ակտիվ օգտագործումից: Գարնանն ու աշնանն անցեք մեջքի մերսման կազդուրիչ կուրս:

Ընդհանրապես 2013 թ., հնարավորության դեպքում, ավելի շատ ժամանակ անցկացրեք արևի ներքո, տաք պայմաններում, խուսափեք գերսառեցումից: Խորհուրդ է տրվում այցելել լողավազան, ընդունել ակտիվ ջրային պրոցեդուրաներ՝ լող, աքվաաէրոբիկա: Դա ո´չ միայն կօգնի օրգանիզմին, այլև կազատի ընկճախտային վիճակներից, թույլ կտա ձեզ հոգեկան առողջ վիճակում գտնվել:

 

Ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ավելի լավ է խուսափել.  ինչպես օրինակ` վազք, ծանրությունների բարձրացում և ուժային ֆիթնես: Անհրաժեշտ է նաև զգույշ լինել ձիավարությունից և ցանկացած մրցարշավից՝ մոտոցիկլ, ավտոմեքենա և այլն: Ուժգնացող նյարդային լարվածությունը թույլ չի տա լիովին կառավարելու իրադրությունը, իսկ կենդանիները, որոնք բնության մեջ վախենում են օձերից, իրենց զգուշավոր ու նյարդային կպահեն:  

 

2013 թ. իրենց նկատմամբ բարձր ուշադրություն կպահանջի մարսողական համակարգը: Սննդի մեջ պետք է հետամուտ լինել ողջամիտ զսպվածության, չչարաշահել ուտելն ու չփորձարկել անծանոթ մթերք: Խորհուրդ չի տրվում ժամանակ վատնել սննդակարգերի վրա: 

 

Ինչպես արդեն ասվել է, Օձն էներգիայով հազիվ թե կիսվի մեզ հետ, ուստի կենսական ուժերն անհրաժեշտ է ստանալ ինչ-որ տեղից: Օգտակար կլինի այն ամենը, որ գոյություն ունի կամ աճում է ջրում՝ ծովային կաղամբ, ձուկ, ծովամթերք, նաև այն, ինչ աճում և ապրում է ավազների վրա անտառում` լոռամրգի, ճախնամորի, հապալաս, ելակ, սնկեր և այլն: 

 

Սննդի մեջ Օձի տարվա հովանավորչուհու մսից ավելի լավ է ետ կանգնել, նման ցինիկություն նա ձեզ չի ների: Այնպես որ էկզոտիկ երկրներում ընտրեք այլ ազգային ուտելիք:

 

Չնայած նրան, որ 2013 թ. խորհուրդ է տրվում ձուկ և ծովամթերք օգտագործել, դրանց ընտրությանը պետք է մոտենալ հատուկ զգուշությամբ, քանի որ մասսայական սննդային թունավորումների վտանգ կա: Խուսափեք այցելել հասարակական սննդի կասկածելի կետեր և զգուշավորությամբ ձեռք բերեք կիսաֆաբրիկատներ:  

 

Հիշեցնել, որ «մաքուր» նշաններում են մարդիկ, ովքեր ծնվել են 1-ից մինչև 18-րդ օրերին: 

 

 

xԽոյ (մարտի 21-ապրիլի 20)

Խոյերին 2013 թ. խորհուրդ է տրվում չափավորել իրենց դյուրագրգռությունը, այլապես դա կհանգեցնի ոչ միայն նյարդային խանգարումների, այլև վերջույթների ցավային ախտանիշների: Ընդհանրապես այդ նշանի ներկայացուցիչները պետք է պասիվ հանգստի կանոնավոր ժամանակ գտնեն   և չշտապեն: Դա կազատի ոչ միայն առողջության հետ կապված խնդիրներից, այլև ետ կպահի սխալներից: 

 

Պետք է ավելի զգույշ լինեք ջրի հետ: Մի այցելեք երկրներ, որտեղ ջրհեղեղների  և կանոնավոր  արևադարձային տեղատարափների վտանգ կա (տենդի հավանականություն կա): Պետք է զգույշ լինել նաև լողափերին: 

Եթե դուք շատ լավ եք լողում, խուսափեք սահել ջրային դահուկներով, օգտվել արագանավից կամ օդապարիկից: Ինչքան հանգիստ անցկացնեք 2013 թ., այնքան ավելի քիչ տհաճություններ կունենաք:

 

 

cՑուլ (ապրիլի 21-մայիսի 20)

 

Ցուլերը  2013 թ. պետք է հետևեն իրենց մեջքին: Հրաժարվեք բարձրակրունկներից և ծանր պայուսակներից: Իսկ եթե դուք շատ ժամանակ եք անցկացնում համակարգչի առջև կամ ոտքի վրա, այդ դեպքում ձեզ, որպես Հողի նշան, խորհուրդ է տրվում ցեխային ու կավե լոգանքներ, մերսում։

Խնդիրներ կարող են առաջանալ հոդերի և շարակցական հյուսվածքի հետ՝ ռևմատիզմը «խիստ» երիտասարդացել է, այդ պատճառով պետք է ազատվել անգամ անորոշ ցավային զգացումներից, անմիջապես դիմեք բժշկի: Խուսափեք միջանցիկ քամիներից: 

 

Ամեն դեպքում նյարդային համակարգի հետ խնդիրներ չեն առաջանա. առաջին հերթին արտահայտված հուզումների պատճառներ չեք ունենա, երկրորդը՝ դուք չափազանց «անխոցելի եք» որ տառապեք սթրեսներից: Այնուամենայնիվ, դրական էմոցիաները չեն խանգարի՝ հաղթահարեք հոգնածությունը բնության գրկում զբոսանքների օգնությամբ և հաճախ այցելեք ծաղիկների ցուցասրահներ, եթե անգամ դուք  տղամարդ եք: 

 

 

bԵրկվորյակներ (մայիսի 21-հունիսի 21)

 

Ամենամեծ խնդիրը, որը կսպառնա Երկվորյակներին 2013 թ., նյարդային համակարգի գերլարվածությունն է: Այդ օդային նշանի ներկայացուցիչները ամեն ինչ պահում են իրենց մեջ, իսկ դրանից Օձի տարում պետք է հետ սովորել՝ նյարդային խանգարումներ և ինսուլտներ չհրահրելու համար:

 

Սովորեք աշխարհին նայել հեռվից, առավել ևս` ապրումների առիթներ, ընդհանուր առմամբ` նաև ուրախության, քիչ չեն լինի: Գալիք տարում  խորհուրդ է տրվում հաճախ հանդիպել ընկերների, որոնց հետ ձեզ միավորում են ընդհանուր հետաքրքրությունները՝ դա հիանալի թերապիա կլինի: 

Բացառված չեն նաև խնդիրները` կապված  անոթների հետ: Այնպես որ հնարավորության դեպքում հրաժարվեք վատ սովորություններից: Պետք չէ ծխել, թուլանալ միայն կարող եք չոր կարմիր գինու գավաթով: Դա ևս հաճելի է և  օգտակար:

 


rԽեցգետին (հունիսի 20-հուլիսի 22)

 

Խեցգետինների մոտ վտանգի գոտում հուզական ոլորտն է: Պետք չէ ամեն ինչ ձեր մեջ պահել, հնարավորություն գտեք  սթրեսը դուրս թափել, այլապես բացասական հուզումների կուտակումը կհանգեցնի տհաճ, անգամ ճակատագրական հետևանքների:

 

Ընդհանուր առմամբ, Խեցգետինները հակված են ոչ միայն սթրեսների, այլև լուրջ հոգեկան հիվանդությունների, և այս ամենն այն պատճառով, որ սովոր չեք բացասականը շրջապատի վրա տարածելու: Երբ նրանք վատ իրավիճակում են, փակվում են ու լուռ տառապում միայնության մեջ: Գալիք տարում ոչ մի դեպքում չի կարելի այդպես լինել: Եթե չեք ցանկանում լարվածությունը հանել արցունքների միջոցով, ապա զբաղվեք թեթև բռնցքամարտով կամ երգեցողությամբ: Խորհուրդ է տրվում հաճախ այցելել լողավազաններ, ընդունել հանքային վաննաներ և սովորական ցնցուղ: Ջուրը կհանգստացնի հոգին և կաշխուժացնի մարմինը: Լավ տրամադրությունն ու կյանքի նկատմամբ լավատես մոտեցումն ամուր առողջության երաշխիք կդառնան: 

 

 

aԱռյուծ (հուլիսի 23- օգոստոսի 22)

 

Առյուծները 2013 թ. պետք է խուսափեն շատ աշխատելուց: Այլապես առողջության հետ կարող են առաջանալ լուրջ խնդիրներ, ընդ որում` ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական ոլորտում: Փորձեք ձեր գործերն այնպես նախագծել, որ դուք ժամանակ ունենաք լիարժեք հանգստի և առողջ քնի: Եթե դուք ստեղծագործական մարդ եք և գերադասում եք «բուի» կյանք, հաճախ եղեք թարմ օդում: Ընդհանրապես, ձեզ համար ավելի լավ կլինի, եթե դուք, ամեն դեպքում, փորձեք վերակառուցվել:

 

Ապագա տարում վտանգի գոտում կարող է հայտնվել ողնաշարն ու մեջքը: Ձեր կեցվածքը ուշադրություն և խնամք կպահանջի: Խորհուրդ չի տրվում երկար ժամանակ անցկացնել մի դիրքում, մշակեք վարժությունների համակարգ, որը կարելի է կիրառել անգամ գրասենյակում, հաճախ փոխեք մարմնի դիրքը: 2013 թ. խորհուրդ չի տրվում զբաղվել սպորտի էքստրեմալ ձևերով: Դա իրապես կարող է վտանգավոր լինել:

 

 

dԿույս (օգոստոսի 23-սեպտեմբերի 22)

 

Կույսերին 2013 թ., ընդհանրապես, ինչպես և սովորաբար, պետք է պահպանել մարսողական համակարգը: Ընդ որում այդ նշանի ներկայացուցիչների համար հավասարապես վտանգավոր է ինչպես ֆասթ-ֆուդով սնվելը, այնպես էլ` սննդակարգերին հետևելը: Գալիք տարում սննդի խիստ չափավորությունը ավելի շուտ ձեզ կվնասի, քան կօգնի: Սննդի նորմալ ռեժիմի բացակայությունը բացասաբար կազդի բոլոր կենսական գործընթացների վրա, նաև անուղղելի վնաս կհասցնի նյարդային համակարգին: Սովորեք հաճույք ստանալ ճիշտ սնվելուց  և փորձեք, որ այն առավելագույն հավասարակշռված լինի: 

 

2013 թ. պետք է ուշադրություն դարձնել վերարտադրողական օրգաններին, ուստի թույլ մի տվեք գերսառեցում: Օրգանիզմը նորմալ վիճակում պահելու համար խորհուրդ է տրվում ոտքով երկար զբոսանքներ: 

 


vԿշեռքներ (սեպտեմբերի 23-հոկտեմբերի 22)

 

Կշեռքները 2013 թ. պետք է դադարեն կասկածամիտ լինել: Նյարդային համակարգը, այսպես թե այնպես, վտանգի տակ է, իսկ եթե դուք փորձեք նաև բարդ բաներ հնարել , այդ ամենից ոչ մի լավ բան չի ստացվի: 

 

Կա մաշկի հետ կապված խնդիրների վտանգ՝ հրահրված նյարդային ցնցումներով, այսինքն՝ նեյրոդերմիտներ, դերմատիտներ, թեփոտվող որքին: Օգտագործեք բնական հակադեպրեսանտներ, փորձեք լավատես գտնվել` անգամ ամենաբարդ իրավիճակներում: Ձեզ 2013 թ. ցուցված են օդային վաննաներ, պետք է հնարավորություն գտնեք   և տեղափոխվեք էկոլոգիապես մաքուր վայր, օրինակ` լեռներ: 

 

Խորհուրդ է տրվում պահպանել ստամոքսը: Հրաժարվեք ծանր սննդից, օգտագործեք կաթնաթթվային սննդամթերք և թարմ կանաչի: Ամռանը պատրաստեք անտառային բույսերի պաշար: Դրանք ոչ միայն հանգստացնող միջոցների դեր կկատարեն, այլև օգտակար կլինեն ստամոքսին: Նախապատվություն տվեք պոչղակին ու երիցուկին:

 


kԿարիճ (հոկտեմբերի 23-նոյեմբերի 21)

 

2013 թ. կարիճներին պրակտիկորեն ոչինչ չի սպառնում: Սակայն դա առիթ չէ մոռանալու ձեր առողջության մասին և ծանրաբեռնել ձեր օրգանիզմը: Մի անտեսեք պրոֆիլակտիկան, այցելեք լողավազաններ և ուրախացեք ամեն օրով, առավել ևս որ դուք դրա համար կունենաք բավարար առիթներ: Բայց 2013 թ. ձեզ հակացուցված է ռիսկի դիմել: Այդ պատճառով սպորտի էքստրեմալ ձևերը, հատկապես կապված կենդանիների հետ, ձեզ համար չէ: Ընտրեք հանգիստ և չափավոր ազատ ժամանակ, ավելի լավ է ստեղծագործական:

 

Օրգանիզմը կարգին վիճակում պահելու համար օգտագործեք լուսային թերապիա, զբաղվեք ձեռագործությամբ, նկարչությամբ: Դա ձեզ ոչ միայն կայուն կդարձնի սթրեսների նկատմամբ, այլև կօգնի ինքնուրույն ռեալիզացվել: 2013 թ. խորհուրդ է տրվում այցելել հանքային աղբյուրներ, օգտակար կլինի նաև մեդիտացիան:

 


aԱղեղնավոր (նոյեմբերի 22-դեկտեմբերի 21)

 

 Աղեղնավորները 2013 թ. պետք է խուսափեն սթրեսային իրադրություններց և հիսթերիկ վիճակներից:  Ջղայնությունն ու դժգոհությունն ինքդ քեզնից այն չէ, որ դուք կարող եք ձեզ թույլ տալ Օձի տարում: Օձը տանել չի կարող չափազանց էքսպրեսիան: Այդ պատճառով փորձեք հանգստություն պահպանել: 

 

Գալիք տարում խորհուրդ է տրվում ուշադրությունը հրավիրել մրսածական հիվանդությունների կանխարգելմանը: Գարնանը կա բարդացող հարբուխի կամ անգինայի  վտանգ: Այդ պատճառով ամրապնդեք իմունիտետը և խուսափեք մարդկանց խիտ հավաքույթներից:

 

Պետք է վերանայեք ձեր շփման շրջապատն ու կենսաձևը: Ձեր ծանոթների շրջանում կան պոտենցիալ-վտանգավոր մարդիկ, նրանց հետ կապերը հասցրեք նվազագույնի, այլապես կտուժեք ոչ միայն բարոյապես, այլև` ֆիզիկապես: Ինչ վերաբերում է կենսաձևին, վատ սովորություններից պետք է ազատվել:

 


aԱյծեղջյուր (դեկտեմբերի 22- հունվարի 19)

 

2013 թ.  այծեղջյուրներին կուրախացնի ամուր առողջությամբ և հաստատուն հոգեվիճակով: Միակ բանը, որը կարող է անհանգստության պատճառ դառնալ, անձնական կյանքն է, սակայն էմոցիաները դրական կլինեն, առողջության վրա  դա ևս կազդի բացառապես դրականորեն: 

 

Այնուամենայնիվ, պետք է խնամքով վերաբերել ոտքերին, հատկապես` ծնկներին: Չափազանց լարվածությունը կարող է հանգեցնել երակների վարիկոզ լայնացման: Այդ պատճառով մի մոռացեք կանխարգելման և խնամքի մասին, ընտրեք հարմարավետ կոշիկ:

 

Ընդհանրապես, քայլվածքն այս տարում չպետք է ծանր լինի, հիշե´ք ինչպես է շարժվում Օձը` նմանվեք նրան: Պետք չէ չարաշահել հեծանվային սպորտը: Ինչպես բոլոր նշաններին, խորհուրդ են տրվում հաճախակի զբոսանքները: Հատկապես այնտեղ, որտեղ մեծ է «շփումը» ծառերի հետ: 

 


jՋրհոս (հունվարի 20-փետրվարի 18)

 

 Ջրհոսները 2013 թ. պետք է ուշադրությունը հրավիրեն մաշկի և ենթաստամոքսային գեղձի վրա: Դրանք խիստ կապված են սննդակարգի հետ, այդ պատճառով ձեզ խորհուրդ չի տրվում չարաշահել ճարպային  և չափազանց քաղցր ուտելիքը:

 

Եթե դուք մանկության տարիներին ունեցել եք դիաթեզ կամ դիսբակտերիոզ, ձեր սննդակարգից հանեք սննդամթերքները, որոնք բացասական են ազդել, կա հավանական ռեցիդիվ, այդժամ մանկական դիաթեզը հանդես կգա ալերգիայի տեսքով:

 

Պահպանեք նյարդերը: Ինչքան էլ լարված լինի տարին, փորձեք ժամանակ գտնել հուզական լիցքաթափման համար: Արտահայտվեք ինչպես կարող եք , բայց մի կուտակեք բացասականը ձեր ներսում։ Աշնանն այցելեք առողջարաններ, որտեղ շատ օդ կա: 

 


dzՁկներ (փետրվարի 19-մարտի 20)


Ձկներին 2013 թ. խորհուրդ է տրվում ետևողական լինել իրենց առողջությանը: Եվ, չնայած Օձը ձեր հանդեպ բարեհաճ կգտնվի, նա ձեզ ետ չի պահի քրոնիկ հիվանդություններից: Չնայած սրացումները հազվադեպ կլինեն, ամեն դեպքում, կատարեք բժշկի խորհուրդները և ոչ մի հիվանդություն մի´ թողեք ինքնահոսի:

 

Գալիք տարում չպետք է երկար ժամանակ գտնվեք քամու կամ օդորակիչ սարքերի ներքո. թուլացած օրգանիզմը ձեզանից վրեժ կլուծի մրսածությունով,  տիկնակլունձով և այլ փոքր, բայց  ցավալի տհաճություններով:

 

Սիրե´ք ձեզ, հանգիստ եղե´ք, այդժամ հիվանդություններն ավելի քիչ կլինեն: Հատուկ ուշադրություն դարձրեք նյարդային համակարգին: Հետևեք ձեզ մոտ առաջացող բարդ իրավիճակներին ու գերլարվածությանը: Արցունքները գերադասելի են ընդարմացումից, այնպես որ` մի´ զսպեք լացելու ցանկությունը: Դա ձեզ կազատի դեպրեսիաներից: 

 

 

.

 

 

Հեղինակ. Նադեժդա Պոպովա
Աղբյուր. med-practic.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ